Ինչպես խոստացել էի, Հրազդան-Երևան երթուղու խնդիրը վերջնականապես կարգավորվել է. Սևակ Միքայելյան

Ինչպես խոստացել էի, Հրազդան-Երևան երթուղու խնդիրը վերջնականապես կարգավորվել է. Սևակ Միքայելյան

Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սիրելի′ ուսանողներ, հարգելի′ համաքաղաքացիներ, ինչպես խոստացել էի, Հրազդան-Երևան երթուղու խնդիրը վերջնականապես կարգավորվել է. «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ի` նոր մեքենաների խմբաքանակն արդեն Հրազդանում է:

Ընկերության 15 մեքենա կանոնավոր կերպով կիրականացնի Հրազդան-Երևան երթուղու սպասարկումը: Նոր երթուղին կգործի սեպտեմբերի 19-ից` ժամը 06:40-ից, Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասից, վերջնակետը` Շրջանային (Մետրո Երիտասարդական)։ Երևան քաղաքից վերջին հետադարձը կլինի նույն ուղեգծով` ժամը 21:00-ին։ Ուղեվարձի արժեքը կկազմի 700 դրամ: Հարցերի դեպքում զանգահարել 098008042 հեռախոսահամարին»։ 

Աղբյուրը՝   shabat.am