Թուրքիան հայտարարել է, որ մտադիր է մինչև տարեվերջ ավարտել Սև ծովում գազատարի շինարարությունը

Թուրքիան հայտարարել է, որ մտադիր է մինչև տարեվերջ ավարտել Սև ծովում գազատարի շինարարությունը

Թուրքիան պատրաստվում է մինչև տարեվերջ ավարտել Սև ծովում բնական գազի հանքավայրերը և ցամաքում արդյունահանման վայրերը միացնող գազատարի շինարարությունը։ Այս մասին հայտարարել է երկրի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը, փոխանցում է Yeni Safak-ը։

«Ընդհանուր առմամբ երեք խողովակ է անցկացվելու։ Մեր նպատակն է մինչեւ տարեվերջ ավարտել բոլոր երեք գծերը»,- ասել է Դոնմեզը։

Նա հավելել է, որ գազատարի կառուցման հիմնական աշխատանքներն արդեն ավարտված են։ Գլխավոր խողովակաշարը պատրաստ կլինի սեպտեմբերի վերջին։

Պարբերականը հավելել է, որ նախատեսվում է, որ Սաքարյա հանքավայրից սկզբնական փուլում կարդյունահանեն օրական 10 միլիոն խորանարդ մետր գազ (տարեկան 3,4-ից մինչև 4 միլիարդ): Ընդ որում, մինչև 2028 թվականը օրական արտադրության ծավալը պետք է ավելանա մինչև 40 մլն խմ, ինչը համեմատելի է տարեկան 15 մլրդ խմ-ի հետ։

Աղբյուրը՝   news.am