Շատ-շատերը այսպիսի SMS-ներ են ստանում. Սամվել Մարտիրսյան
Տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել.
«Շատ-շատերը էս քանի օրը ստանում են հեռախոսի վրա SMS-ներ-Ֆեյսբուքի և Ինստագրամի վերականգնման համար հղումներով կամ կոդերով։ Առաջինը ասեմ, որ վտանգավոր բան չկա, զուտ անտեսեք, ու բնականաբար, ոչ մեկի չտաք, որ ձեր տեղը մուտք չգործեն։ Երկրորդը - թե ինչու է այսպես լինում։ Կա փաքր հավանականություն, որ հենց Ֆեյսբուքում տեխնիկական խնդիր կա, ու սիստեմը սխալմամբ ա ուղարկում։ Կա ավելի մեծ հավանականություն, որ արվում է թշնամի պետության անգործ մնացած զավակների կողմից, ձեր նյարդերի վրա ազդելու համար։ Դե դուք էլ, արեք հակառակը, մի ազդվեք, զուտ անտեսեք։ Թող իրանց մատները ցավան»։
Աղբյուրը՝ shabat.am