Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հյուրընկալել է «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյին ու «ԶՊՄԿ» ՓԲԸ ղեկավար կազմին

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր  հյուրընկալել է «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյին ու «ԶՊՄԿ» ՓԲԸ ղեկավար կազմին
Պարոն Խուդոլիյն իր ու ընկերության պատրաստակամությունն է հայտնել դժվարին այս օրերում ամեն կերպ ու բազմաբնույթ հարցերում աջակցելու մարզին եւ առաջացած հրատապ խնդիրների լուծմանը։
Մարզպետն իր հերթին շնորհակալություն է հայտնել նրան, ինչպես նաեւ «ԶՊՄԿ» ՓԲԸ ղեկավարությանը մինչ այժմ՝ թե՛ խաղաղ եւ թե՛ ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի պայմաններում ցուցաբերած աջակցության, օգնելու ներկայիս պատրաստակամության, մարզային իշխանության հետ սերտ համագործակցության համար։