Բրազիլիայում սուրճի պաշարները վեց ամսից կմոտենան պատմական նվազագույնին․ Bloomberg

Բրազիլիայում սուրճի պաշարները վեց ամսից կմոտենան պատմական նվազագույնին․ Bloomberg

Աշխարհի խոշորագույն սուրճ արտադրող երկրում՝ Բրազիլիայում, սուրճի պաշարները վեց ամսից կմոտենան պատմական նվազագույնին։

Ըստ  կանխատեսման՝ մինչեւ մարտ երկրում սուրճի պաշարները կնվազեն մինչեւ 7 միլիոն պարկ, մինչդեռ վերլուծաբանները հարմարավետ մակարդակ են համարում 9-12 միլիոն պարկի պաշարները՝ յուրաքանչյուրը 60 կգ քաշով։  

Օգոստոսին The Wall Street Journal-ը գրել է, որ Բրազիլիայում վատ բերքի պատճառով սուրճի գինը կարող է զգալիորեն աճել մինչեւ տարեվերջ։ 

Աղբյուրը՝   news.am