Կայացել է Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հանդիպումը

Կայացել է Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հանդիպումը

Կայացել է Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական համագործակցության օրակարգի արդիական հարցերը, միջկառավարական հանձնաժողովի համանախագահները երկուստեք գոհունակություն են հայտնել առևտրատնտեսական հարաբերություններում արձանագրված դրական ցուցանիշների վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում առկա համագործակցությանն ու դրա զարգացման հեռանկարներին:

Հանդիպման ավարտին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2022-2025 թվականների տնտեսական համագործակցության ծրագիրը: