ԵՄ-ում հացի գինը կտրուկ թանկացել է

ԵՄ-ում հացի գինը կտրուկ թանկացել է

ԵՄ-ում հացը երբեք այնքան թանկ չի եղել, որքան 2022 թվականի աշնանը:  Այս մասին հայտնել է Եվրոպական «Եվրոստատ» վիճակագրական գործակալությունը։

Նշվում է, որ օգոստոսին միջինում անցյալ տարվա համեմատ աճը կազմել է 18%, այն ամենից շատ աճել է Հունգարիայում՝ 60%։ Ամենափոքր աճը գրանցվել է Ֆրանսիայում և Բելգիայում՝ 10% և 13%։

«Եվրոստատ»-ում հացի թանկացումը բացատրում են Ուկրաինայում ստեղծված իրավիճակով, ուկրաինական հացահատիկի հետ կապված ճգնաժամով, ինչպես նաև էներգետիկ ճգնաժամով։

Աղբյուրը՝   panorama.am