Իրանը շուտով օրական 9 մլն խմ ռուսական գազ կգնի. մատակարարումը կիրականացվի Ադրբեջանի տարածքով

Իրանը շուտով օրական 9 մլն խմ ռուսական գազ կգնի. մատակարարումը կիրականացվի Ադրբեջանի տարածքով

Իրանը նախատեսում է շուտով սկսել օրական 9 մլն խմ ռուսական գազ գնել։  Այս մասին, ինչպես գրում է Regnum գործակալությունը, ասվում է Իրանի նավթի նախարարության զեկույցում:

Մատակարարումները կիրականացվեն Ադրբեջանի տարածքով՝ Իրանի ազգային նավթային ընկերության (NIOC) և «Գազպրոմի» կողմից հուլիսին մոտ 40 մլրդ դոլար արժողությամբ ստորագրված էներգետիկ համագործակցության մասին հուշագրի շրջանակում։

Բացի այդ, Թեհրանը կստանա 6 մլն խմ հեղուկ բնական գազ Իրանից այլ երկրներ սվոպ մատակարարելու համար:

Աղբյուրը՝   tert.am