2016-ից հետո Հայաստանի եւ ԵԱՏՄ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է. Դմիտրի Վոլվաչ

2016-ից հետո Հայաստանի եւ ԵԱՏՄ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է. Դմիտրի Վոլվաչ

2016-ից հետո Հայաստանի եւ ԵԱՏՄ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է։ Այս մասին սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը։

Ավելին, ինչպես նշել է ռուս պաշտոնյան, չնայած կորոնավիրուսի համավարակին, կրկնապատկվել է նաեւ ՌԴ բուհերում ՀՀ քաղաքացի հանդիսացող ուսանողների թիվը։

«ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ տնտեսական համագործակցությունը զարգանում է ինչպես պետական, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում։ Ընդ որում, ընդունված ծրագրով նախատեսված 83 միջոցառումը 150-200-ի կհասցվի»,- ասել է Վոլվաչը։

Դրանք, ըստ փոխնախարարի, կընդգրկեն ոչ միայն տնտեսությունը, այլեւ մշակույթի, երիտասարդության, ինչպես նաեւ կրթության ու զբոսաշրջության ոլորտները։

Աղբյուրը՝   news.am