Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսանյանը ոլորտային պատասխանատուների հետ աշխատանքային շրջայց է կատարել սուբվենցիոն ծրագրի շրջանաներում հիմնանորոգվող փողոցներո

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսանյանը ոլորտային պատասխանատուների հետ աշխատանքային շրջայց է կատարել սուբվենցիոն ծրագրի շրջանաներում հիմնանորոգվող փողոցներո
Այցի շրջանակներում նա եղել է Դեկաբրիստներ և Լիսինյան փողոցներում։ Տվյալ փողոցների որոշ հատվածներում արդեն իսկ իրականացվել են մայթերի ասֆալտապատման աշխատանքներ, իսկ Դեկաբրիստներ փողոցի երթևեկելի մասի մի հատվածում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։
Համայնքի ղեկավարը տեղում հետևել է աշխատանքների ընթացքին, քննարկվել են աշխատանքների ընթացքում առաջ եկող խնդիրներին առնչվող բազմաթիվ հարցեր՝ եզրաքարեր, հենասյուներ և այլն։
Դեկաբրիստներ փողոց՝ 6090 մ²
Մսի կոմբինատ (Լիսինյանից դեպի հարավ)՝ 3892 մ²։