Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հանդիպել է «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանին

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հանդիպել է «Չաարատ Կապան» ՓԲ  ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանին
Մարզպետը տնօրենից հետաքրքրվել է ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի պայմաններում կոմբինատի գործունեության ու արտադրության կազմակերպման գործընթացով՝ կարեւորելով նրա բնականոն աշխատանքի ապահովումը Կապան համայնքի կյանքում։
Ռ․Ղուկասյանն ու ընկերության տնօրենը քննարկել են ստեղծված իրավիճակում մարզում՝ հատկապես սահամանամերձ բնակավայրերում առաջ եկած խնդիրներն ու հրատապ կարիքները։
Դ․ Թովմասյանն իր ու «Չաարատ Կապանի» պատրաստակամությունն է փոխանցել՝ աջակցելու մարզային իշխանությանը՝ առաջնահերթ խնդիրների ու ծագած հարցերի լուծման գործում, ինչպես նաեւ ակտիվորեն շարունակելու համագործակցությունը, որի համար մարզի ղեկավարը շնորհակալություն է հայտնել։