Հայաստանի բանկերն ինքնուրույն կլուծեն «Միր» քարտերի սպասարկման հարցը. ՀՀ ԿԲ

Հայաստանի բանկերն ինքնուրույն կլուծեն «Միր» քարտերի սպասարկման հարցը. ՀՀ ԿԲ

Հայաստանի առևտրային բանկերն ինքնուրույն որոշումներ կկայացնեն ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերի սպասարկման վերաբերյալ՝ կապված Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների հետ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ Կենտրոնական բանկից։

«Առևտրային բանկերն ինքնուրույն են կառավարում իրենց ռիսկերը, այդ թվում՝ պատժամիջոցների հետ կապված: Ինչ վերաբերում է հաճախորդների սպասարկման գործընթացի փոփոխություններին, ապա առևտրային բանկերն իրենց սպասարկման պայմանների փոփոխության դեպքում հաճախորդներին կտեղեկացնեն»,- հայտնել են ՀՀ ԿԲ-ից՝  պատասխանելով «Միր» քարտերի սպասարկումը դադարեցնելու հնարավորության մասին հարցին։

Հայաստանյան որոշ լրատվամիջոցները հայտնել են, որ հանրապետությունում դադարեցվել է «Միր» քարտերի սպասարկումը, մասնավորապես, քարտապանները չեն կարող գումար կանխիկացնել բանկոմատներից։

Աղբյուրը՝   panorama.am