Մոսկվա-Երևան առաջիկա օրերի ուղիղ չվերթների տոմսերը գրեթե սպառվել են

Մոսկվա-Երևան առաջիկա օրերի ուղիղ չվերթների տոմսերը գրեթե սպառվել են

Առաջիկա օրերի Մոսկվա-Երևան ուղիղ չվերթների տոմսերը գրեթե սպառվել են: 

Եթե սեպտեմբերի 20-ին Մոսկվա-Երևան ուղիղ չվերթի գինը կազմում էր միջինը 80 հազար դրամ, ապա առաջիկա օրերին տոմսերը գրեթե սպառվել են, իսկ առկա տոմսերի արժեքը սկսվում է 800 հազար դրամից: Ռուսական լրատվամիջոցները ստեղծված իրավիճակը պայմանավորում են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մասնակի զորահավաք անցկացնելու հայտարարության հետ:

Նույն իրադրությունն է նաև այն երկրների հետ, որտեղ մուտքի արտոնագիր չի պահանջվում:

Աղբյուրը՝   armenpress.am