Յունիբանկի «Թիվ 47» մասնաճյուղը տեղափոխվել է նոր տարածք

Յունիբանկի «Թիվ 47» մասնաճյուղը տեղափոխվել է նոր տարածք

Հաճախորդների սպասարկման գործընթացն էլ ավելի հարմարավետ կազմակերպելու համար Յունիբանկի «Թիվ 47» երեւանյան մասնաճյուղը տեղափոխվել է նոր, ավելի ընդարձակ տարածք:

«Թիվ 47» մասնաճյուղի նոր հասցեն է՝ ք. Երեւան, Քրիստափորի փողոց, թիվ 2/11 եւ թիվ 2/12: Մասնաճյուղն իր աշխատանքը նոր հասցեում սկսել է 2022 թվականի սեպտեմբերի 19-ից:  Նոր տարածքն ունի ընդարձակ սպասարկման սրահ՝ հերթերի կառավարման համակարգով եւ վճարային տերմինալ ինքնուրույն սպասարկման համար:

«Մանրածախ բանկային բիզնեսի զարգացման ռազմավարության շրջանակում Յունիբանկն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում ոչ միայն մասնաճյուղային ցանցի ընդլայնմանը, այլեւ գործող մասնաճյուղերի տարածքների մեծացմանն ու բարեկարգմանը: Այդպիսով բանկն իրագործում է բանկային ծառայությունները հաճախորդից մեկ քայլ հեռավորության վրա մատուցելու իր կողմից որդեգրած սկզբունքը»,- նշված է  բանկի տարածած հաղորդագրության մեջ:

Մասնաճյուղում հաճախորդներին տրամադրվում են բանկային բոլոր ծառայությունները`
 
- ավանդների ընդունում,
- սպառողական եւ բիզնես վարկավորում,
- դրամական փոխանցումներ,
- Visa, MasterCard եւ ArCa քարտերի տրամադրում եւ սպասարկում,
- հաշվարկա-դրամարկղային սպասարկում,
- ներդրումներ Յունիբանկի բաժնետոմսերում եւ պարտատոմսերում, եւ այլն: