Աշխարհի ամենաերկար ստորջրյա թունելը կմիացնի Դանիան եւ Գերմանիան

Աշխարհի ամենաերկար ստորջրյա թունելը կմիացնի Դանիան եւ Գերմանիան

Աշխարհի ամենաերկար ստորջրյա թունելը, որը գտնվում է Բալթիկ ծովի տակ 40 մետր խորությամբ, կմիացնի Դանիան եւ Գերմանիան՝ կրճատելով երկու երկրների միջեւ ճանապարհը: Նախատեսվում է, որ այն կբացվի 2029 թվականին։

Ավելի քան մեկ տասնամյակ պլանավորումից հետո, 2020 թվականին եւ դանիական կողմում ժամանակավոր նավահանգստի կառուցման ավարտից մի քանի ամիս անց սկսվեց Ֆեմարնբելթ թունելի շինարարությունը:

«Ակնկալվում է, որ առաջին արտադրական գիծը պատրաստ կլինի մոտավորապես տարեվերջին կամ հաջորդ տարվա սկզբին»,- ասել է Femern A/S-ի գործադիր տնօրեն Հենրիկ Վինցենսենը, որը դանիական պետական ընկերության ղեկավարն է եւ պատասխանատվություն է կրում նախագծի համար:

«Մինչեւ 2024 թվականի սկիզբը մենք պետք է պատրաստ լինենք ընկղմել թունելի առաջին տարրը»։

18 կիլոմետր երկարությամբ թունելը Եվրոպայի խոշորագույն ենթակառուցվածքային նախագծերից է, որի շինարարության բյուջեն կազմում է ավելի քան 7 միլիարդ եվրո:

Այն կկառուցվի Ֆեմարնի գոտու` գերմանական Ֆեմարն կղզու եւ դանիական Լոլլանդ կղզու միջեւ ընկած նեղուցի միջով, եւ նախագծված է որպես այլընտրանք Ռոդբիից եւ Պուտգարդենից գործող լաստանավային հաղորդակցության, որն ամեն տարի միլիոնավոր ուղեւորներ է տեղափոխում:

Այժմ լաստանավով ճանապարհը տեւում է 45 րոպե, գնացքով՝ կտեւի ընդամենը 7 րոպե, իսկ մեքենայով՝ 10 րոպե։

Աղբյուրը՝   news.am