ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում ներդրվել է «Մեդիա եւ տեղեկատվական իրավունք» մագիստրոսական ծրագիր

ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ և ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ համագործակցությամբ սեպտեմբերից ներդրվել է «Մեդիա և տեղեկատվական իրավունք» միջառարկայական մագիստրոսական ծրագիր։
Այն հնարավորություն է ընձեռելու ձեռք բերել ակադեմիական և պրակտիկ գիտելիքներ և փորձառություններ՝ մեդիա և տեղեկատվական դաշտի իրավական կարգավորումների վերաբերյալ և ոչ միայն:
Կոնրադ Ադենաուեր հիմնադրամից տեղեկացնում են, որ աջակցության շրջանակներում նաև կրթաթոշակ է տրամադրվել 2 ուսանողի։
Նշենք, որ անցած տարի Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը ԵՊՀ իրավագիտության եւ ժուռնալիստիկայի ֆակուլտետների հետ համագործակցությամբ կազմակերպել էր «Մեդիա իրավունք» խորագրով մեկամյա կրթական դասընթաց։