Նոր սերնդի բանկոմատներ՝ արտարժույթի փոխանակման հնարավորությամբ

Նոր սերնդի բանկոմատներ՝ արտարժույթի փոխանակման հնարավորությամբ

Արտարժույթի փոխանակման հնարավորություն՝ առանց Բանկ այցելելու, 24/7 ռեժիմով:

Մեկնարկել է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նոր սերնդի բանկոմատների վրա արտարժույթի փոխանակման հնարավորությունը ակտիվացնելու գործընթացը: Այս պահին, արդեն իսկ 18 նման բանկոմատ թույլ են տալիս Բանկի հաճախորդներին խնայել ժամանակը, կատարել արտարժութային գործառնություններ մրցունակ փոխարժեքով, սպասարկվել ավելի արագ և հարմարավետ:

Հիշեցնենք, որ ավելի քան մեկ տարի է, ինչ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ սկսել է գործարկել նոր սերնդի բանկոմատներ, որոնք ունեն մի շարք առավելություններ՝ կանխիկ գումարի մուտքագրում, քարտերի անհպում ընթերցում, քարտը բանկոմատում մոռանալու կամ բանկոմատի կողմից առգրավելու նվազագույն ռիսկեր և այլն:

Ավելի քան 140 բանկոմատ ունեցող ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շարունակում է արդիականացնել և զարգացնել իր կողմից մատուցվող ծառայությունները՝ ձգտելով գերազանցել իր հաճախորդների սպասումները:

Բանկոմատների հասցեներին ծանոթացեք՝ https://bit.ly/3DCLngI

Մանրամասների համար զանգահարեք +37410592020 կամ այցելեք www.armbusinessbank.am

 ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…

 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից