ՀՀ կառավարության որոշմամբ Սևանա լճից հավելյալ ջրառ կիրականացվի

ՀՀ կառավարության որոշմամբ Սևանա լճից հավելյալ ջրառ կիրականացվի

Սևանա լճից ջրառը կարող է հասցվել մինչև 197 միլիոն խմ-ի: ՀՀ  կառավարության 2022թ.  օգոստոսի 18-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1584-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1301 - Ն  որոշմամբ հաստատել է 2022 թվականի Սևան-Հրազդան  էներգետիկ-իռիգացիոն  համակարգից սնվող ոռոգման ջրանցքների գլխամասային ջրառի պլան-ժամանակացույցը:

Համաձայն ժամանակացույցի՝ 2022 թվականին Սևանա լճից ջրի հոսքը կազմելու է 197 միլիոն խմ, այսինքն, օրենքով սահմանված 170 միլիոն խմ ջրառի չափաքանակից 27 միլիոն խմ-ով ավելի ջրառ է իրականացվելու։ 

Նշենք, որ սեպտեմբերի 21-ի դրությամբ Սևանա լճից իրականացվել է 165.063 միլիոն խմ ջրառ: Սեպտեմբերի 17-ից լճից ջրառ չի իրականացվում՝ համաձայն ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների: Սեպտեմբերի 22-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը 1900.47մ է, ինչը 9սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից:

Աղբյուրը՝   ecolur.org