ՇՄՆ ներկայացուցիչները Վրաստանում մասնակցել են ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի բնապահպանական կատարողականի գնահատման փորձագիտական խմբի հանդիպմանը

ՇՄՆ ներկայացուցիչները Վրաստանում  մասնակցել են ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի բնապահպանական կատարողականի գնահատման փորձագիտական խմբի հանդիպմանը
ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից կազմակերպված բնապահպանական կատարողականի գնահատման փորձագիտական խմբի հանդիպմանը քննարկվել և համաձայնեցվել են Հայաստանի բնապահպանական կատարողականի գնահատման զեկույցում ներառված առաջարկությունները՝ ՄԱԿ-ի ԵՏՀ անդամ պետությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպման շրջանակներում Հայաստանի Հանրապետության պատվիրակության (ՇՄՆ 3 ներկայացուցիչ և ԱԳՆ 1 ներկայացուցիչ) կողմից ներկայացվել են Զեկույցի 18 թեմատիկ գլուխներում ներառված առաջարկությունների վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը և գլուխ առ գլուխ քննարկվել և վերջնական խմբագրությամբ համաձայնեցվել են 230-ից ավելի առաջարկություններ՝ համապատասխան ենթաոլորտների կտրվածքով։
Զեկույցում ներառված և արդեն իսկ համաձայնեցված առաջարկությունները կընդունվեն ՄԱԿ-ի ԵՏՀ բնապահպանական քաղաքականության կոմիտեի հատուկ նիստի ընթացքում, որը տեղի կունենա ս/թ հոկտեմբերին Նիկոսիայում՝ Շրջակա միջավայր Եվրոպայի համար իններորդ նախարարական համաժողովի շրջանակներում։ Այնուհետև ՄԱԿ-ի ԵՏՀ քարտուղարությունը կամփոփի Զեկույցի լրամշակման աշխատանքները և կկազմակերպի զեկույցի տպագրման գործընթացը։
2023 թվականի 1-ին կիսամյակում տպագրված զեկույցը կտրամադրվի Շրջակա միջավայրի նախարարությանը՝ ՄԱԿ-ի ԵՏՀ կողմից նախատեսվող համապատասխան միջոցառման շրջանակներում։