Իտալիան գազի պահանջարկի ավելի քան 13 %-ը կփակի Ադրբեջանից մատակարարումների միջոցով

Իտալիան գազի պահանջարկի ավելի քան 13 %-ը կփակի Ադրբեջանից մատակարարումների միջոցով

Ադրբեջանական գազի մատակարարումները Իտալիա 2022 թվականին կգերազանցի 9,5 միլիարդ խորանարդ մետրը, ինչը նշանակում է ապահովել երկրի գազի կարիքների ավելի քան 13%-ը: Այս մասին ասել է TAP AG խողովակաշարային ընկերության գործադիր տնօրեն Լուկա Սքիպատին։

Նա հավելել է, որ TAP-ի միջոցով առևտրային գործունեության մեկնարկից ի վեր Ադրբեջանից Եվրոպա է տեղափոխվել ավելի քան 16 միլիարդ խորանարդ մետր գազ, որից ավելի քան 13,5 միլիարդը՝ Իտալիա։

Նրա խոսքով՝ TAP-ն ապագայում ածխաջրածնի փոխադրման ներուժ ունի, և խողովակաշարի թողունակության ընդլայնումը կարող է օգնել հասնել Իտալիայի և ամբողջ Եվրոպայի կլիմայական հավակնություններին։

Իտալիայի, Հունաստանի և Բուլղարիայի սպառողներին TAP գազատարով ադրբեջանական գազի մատակարարումները սկսվել են 2020 թվականի դեկտեմբերի 31-ից։ 2021 թվականին Ադրբեջանից TAP գազատարով մատակարարումների ծավալը կազմել է 8,2 միլիարդ խորանարդ մետր, որից 6,8 միլիարդը՝ Իտալիա։

Աղբյուրը՝   panorama.am