Հայկական Կարմիր խաչի ընկերությունն կաջակցի «Սուրմալու» տոնավաճառի պայթյունից տուժած տնտեսվարողներին

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն կաջակցի «Սուրմալու» տոնավաճառի պայթյունից տուժած տնտեսվարողներին

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) աջակցություն կտրամադրի «Սուրմալու» տոնավաճառի տարածքում բռնկված հրդեհի և հաջորդած պայթյունի հետևանքով տուժած տնտեսվարողներին: ՀԿԽԸ-ն իրականացնում է խոցելիության գնահատում, ըստ որի տուժած խոցելի տնտեսվարողները կստանան միանվագ դրամական աջակցություն՝ 42 700 ՀՀ դրամ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար:

Դրամական օգնությունը կտրամադրվի Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի Աղետներին արձագանքման արտակարգ իրավիճակների ֆոնդի ֆինանսական աջակցությամբ:

Հարցերի դեպքում տուժած տնտեսվարողները կարող են կապ հաստատել ՀԿԽԸ-ի հետ 060 625050 հեռախոսահամարով:

Աղբյուրը՝   hy.armradio.am