Գնել Սանոսյանը ընդունել է Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսի գլխավորած պատվիրակությանը

Գնել Սանոսյանը ընդունել է  Իսպանիայի Թագավորության արտակարգ և  լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսի գլխավորած պատվիրակությանը։ 

Նախարարը ողջունել է դեսպանին, շնորհավորել նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել հայաստանյան գործունեության ընթացքում։ 

Նախարարն ընդգծել է Իսպանիայի հետ հարաբերությունների խորացման և տարբեր ոլորտներում համագործակցության անհրաժեշտությունը։ Դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսն իր հերթին կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ 

Նախարարը կարևորել է ՀՀ մարզերի ու քաղաքների և Իսպանիայի քաղաքաների միջև համագործակցությունը, ինչպես նաև ՀՀ-ի ու Իսպանիայի միջև կայուն ավիացիոն կապի հաստատումը։