Mazda-ն դիտարկում է Ռուսաստանում արտադրությունը դադարեցնելու հնարավորությունը

Mazda-ն դիտարկում է Ռուսաստանում արտադրությունը դադարեցնելու հնարավորությունը

Mazda-ն դիտարկում է Ռուսաստանում արտադրությունը դադարեցնելու հնարավորությունը, քանի որ ուկրաինական պատերազմի պատճառով մատակարարման շղթայի խափանումները դժվարացնում են աշխատանքի վերականգնումը, հայտնում է Nikkei-ն:

Mazda-ն ավտոմեքենաներ է արտադրում Վլադիվոստոկում տեղական Sollers ավտոարտադրողի հետ համատեղ ձեռնարկության շրջանակներում: MarkLines հետազոտական ​​ընկերության տվյալներով՝ 2021-ին արտադրության մեջ Sollers-ի մասնաբաժնի հետ միասին գործարանում արտադրությունը մոտ 29.000 միավորի էր հասել։

Արտադրությունն արդեն դադարեցվել էր, եւ Mazda-ն այժմ մտածում է ամբողջությամբ դուրս գալու մասին: Վաճառքը կամ սպասարկումը դադարեցնելու որոշում չի կայացվել։

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ուրբաթ Toyota-ն հայտարարեց, որ դուրս է գալիս ՌԴ-ից: Ճապոնական ավտոարտադրողների դուրս գալը Ռուսաստանից եւ շարունակական անցումն էլեկտրական ավտոմեքենաներին կարող է խթանել ավտոպահեստամասերի արտադրության վերակազմակերպումը Եվրոպայում։

Toyota-ն կդադարեցնի արտադրությունն ու վաճառքը, բացառությամբ Ռուսաստանում արդեն վաճառված ավտոմեքենաների սպասարկման:

Աղբյուրը՝   news.am