Գեղարքունիքի մարզում սկսվել է կարտոֆիլի բերքահավաքը

Գեղարքունիքի մարզում սկսվել է կարտոֆիլի բերքահավաքը

Արդեն մեկ շաբաթ է, ինչ Գեղարքունիքի մարզի տնտեսություններում սկսվել եւ ընթանում է կարտոֆիլի բերքահավաքը։ Սեպտեմբերի 26-ի դրությամբ մարզի տնտեսություններում ցանված 7004 հեկտար կարտոֆիլի ցանքերից բերքահավաք իրականացվել է շուրջ 450 հեկտարի վրա։ Մեկ հեկտարի միջին բերքատվությունը չի գերազանցում 180 ցենտները։ Եղած տեխնիկան եւ աշխատուժը բավարար են՝ բերքահավաքը ժամանակին ավարի հասցնելու համար։

«Նախորդ տարիների համեմատ այս տարվա ցածր բերքատվությունը պայմանավորված է եղանակային անբարենպաստ պայմաններով։ Շուրջ 70 օր տեւած ջերմային  բարձր ֆոնը եւ հարավային չոր քամիները ազդեցին կարտոֆիլի բերքատվության վրա՝ թույլ չտալով, որ ձեւավորված պալարը խոշորանա։ Կարտոֆիլի բերքահավաքը Գեղարքունիքում կշարունակվի մինչեւ հոկտեմբեր ամսի երկրորդ կեսերը»,-ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը։

Աղբյուրը՝   armenpress.am