Ղազախստանի նախագահը հանձնարարել է ապահովել երկիր ժամանող ռուսաստանցիների անվտանգությունը

Ղազախստանի նախագահը հանձնարարել է ապահովել երկիր ժամանող ռուսաստանցիների անվտանգությունը

Մեր անմիջական հարեւանությամբ լայնծավախ պատերազմ է ընթանում։ Հիշելով դա՝ մենք առաջին հերթին պետք է մտածենք մեր երկրի անվտանգության մասին։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը։

«Պետությունների տարածքային ամբողջականությունը պետք է անսասան լինի։ Դա է հիմնական սկզբունքը։ Միջազգային ասպարեզում ես միշտ բաց ու հստակ խոսել եմ այս մասին։ Պատահական չէ, որ վերջերս ՄԱԿ-ի ամենաբարձր ամբիոնից իմ ելույթում ես կրկին հայտարարեցի այդ մասին։ Մեր անմիջական հարեւանությամբ լայնածավալ պատերազմ է ընթանում։ Հիշելով այդ մասին՝ մենք առաջին հերթին պետք է մտածենք մեր երկրի անվտանգության մասին»,- ասել է Տոկաեւը։

Նա անդրադարձել է նաեւ ռուսների՝ Ղազախստան գաղթի հետ կապված հարցին։ Նա ընդգծել է, որ երկիրը պետք է բարեկամական հարաբերություններ պահպանի իր հարեւանների հետ։

«Վերջին օրերին Ռուսաստանից շատ մարդիկ են գալիս մեզ մոտ։ Նրանցից շատերը ստիպված են հեռանալ ստեղծված անելանելի վիճակի պատճառով։ Մենք պետք է հոգ տանենք նրանց մասին եւ ապահովենք նրանց անվտանգությունը։ Դա քաղաքական եւ մարդասիրական խնդիր է։ Ես կառավարությանը հանձնարարել եմ ձեռնարկել անհրաժեշտ միջոցները»,- ասել է պետության ղեկավարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Ալիխան Սմաիլովը հանձնարարել էր ապահովել անվտանգությունը երկրում եւ օգնություն տրամադրել Ռուսաստանի Դաշնությունում մասնակի մոբիլիզացիայի ֆոնին Ղազախստան ժամանող ՌԴ քաղաքացիներին։

Աղբյուրը՝   news.am