«Գազպրոմը» ռեկորդային շահույթ է ստացել 2022 թվականի հունվար-հունիս ամիսներին

«Գազպրոմը» ռեկորդային շահույթ է ստացել 2022 թվականի հունվար-հունիս ամիսներին՝ 514 տրիլիոն ռուբլի, ինչը գերազանցում է «Գազպրոմի» խմբի նախորդ երկու տարիների ընդհանուր շահույթը։ Այս մասին հայտարարել է հոլդինգի ղեկավարի տեղակալ Ֆամիլ Սադիգովը։
«Մաքուր շահույթը կազմել է 2,514 տրիլիոն ռուբլի, ինչը ոչ միայն 2,6 անգամ գերազանցում է 2021 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշը, այլեւ նախորդ երկու օրացուցային տարվա ընթացքում «Գազպրոմի» խմբի ընդհանուր շահույթը»,-ասել է նա։
2021 թվականի վերջին «Գազպրոմի» մաքուր շահույթը հասել է 2,093 տրիլիոն ռուբլու։
Աղբյուրը՝ news.am