Բրիտանական բանկերը ֆունտի անկման պատճառով դադարեցնում են հիփոթեքային վարկերի տրամադրումը

Բրիտանական բանկերը ֆունտի անկման պատճառով դադարեցնում են հիփոթեքային վարկերի տրամադրումը

Բրիտանական բանկերը դադարեցրել են որոշ տեսակի հիփոթեքային վարկերի տրամադրումը ֆունտի փոխարժեքի անկումից և բազային տոկոսադրույքի բարձրացումից հետո: 

Հիփոթեքային վարկավորման ոլորտում մասնագիտացած բրիտանական խոշորագույն բանկը՝ «Halifax»-ը, հայտարարել է հիփոթեքի վերաբերյալ առաջարկների ժամանակավոր չեղարկման մասին, որոնց գործարքները կնքվում են բրոքերների միջոցով և ունեն ավելի ցածր տոկոսադրույք։

«Halifax»-ի ներկայացուցիչները հայտնել են, որ որոշումն ընդունվել է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում հիփոթեքային շուկայում գնագոյացման զգալի փոփոխությունների ֆոնին։

«Halifax»-ի օրինակին հետևել են Միացյալ Թագավորության մոտ տասը փոքր, բայց դեռևս նշանակալից բանկեր: Օրինակ, «Virgin Money»-ը ժամանակավորապես հանել է բոլոր հիփոթեքային առաջարկները նոր հաճախորդների համար, իսկ «Nottingham for Intermediaries»-ը հետ է կանչել 14 հիփոթեքային առաջարկ և սկսել է վերանայել մի շարք հիփոթեքային գործարքների տոկոսադրույքները:

Աղբյուրը՝   panorama.am