Հայաստանում կա 3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող ավելի քան 600 բազմաբնակարան շենք. Արմեն Ղուլարյան

Հայաստանում կա 3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող ավելի քան 600 բազմաբնակարան շենք. Արմեն Ղուլարյան

«ՀՀ մարզերից և Երևանի քաղաքապետարանից հավաքագրված տվյալների համաձայն՝ ըստ բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի հետազննության արդյունքներով առկա եզրակացությունների, հանրապետությունում առկա է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող 3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող ավելի քան 600 բազմաբնակարան շենք»,-ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը:

Նա ներկայացրեց «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով կոմիտեին որոշակի լիազորություններ են տրվում բնակֆոնդի թարմացումը իրականացնելու համար:

Ղուլարյանը տեղեկացրեց, որ անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման նպատակով Քաղաքաշինության կոմիտեի կողմից մշակվել և Կառավարության 2021 թվականի մարտի 18-ի N 376-Լ որոշմամբ հաստատվել է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը և ներկայացվող նախագիծը բխում է վերոնշյալ հայեցակարգից:

Առկա տվյալների համաձայն անբավարար տեխնիկական վիճակում է գտնվում հանրապետության մոտ 19000 բազմաբնակարան շենքերի 3.2%-ը:

«Հիմնական ծավալները բաժին են ընկնում Երևան քաղաքին, Շիրակի և Լոռու մարզերին համապատասխանաբար՝120, 123 և149 բազմաբնակարան շենքեր»,-տեղեկացրեց Ղուլարյանը:

Աղբյուրը՝   panorama.am