Ծակքարում կառուցվում է գյուղի երկու փողոցներն իրար կապող կամուրջ, հիմնանորոգվում է մեկ փողոց

Ծակքարում կառուցվում է գյուղի երկու փողոցներն իրար կապող կամուրջ, հիմնանորոգվում է մեկ փողոց

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է 10 եւ 6-րդ փողոցներն իրար կապող կամուրջ, հիմնանորոգվում 15-րդ փողոցը։

Կամրջի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 20 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ 15-րդ փողոցի հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմում է 45 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ մարտունու համայնքապետարանը։

15-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերի 10-ից, կամրջի կառուցման աշխատանքները՝ սեպտեմբերի 15-ից։ Երկու կառույցների շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում։ 15-րդ փողոցն ասֆալտապատվում է 550 գծամետր երկարությամբ եւ 1964 մետր մակերեսով։

Ծրագրի իրականացման արդյունքում երկու թաղամասերի միջեւ կհաստատվի ճանապարհային ավելի կարճ ու դյուրին հաղորդակցություն, իսկ 15-րդ թաղամասի բնակիչները կունենան բարեկարգ ու հիմնանորոգված ճանապարհ։

Աղբյուրը՝   armenpress.am