Երանոսում ընթանում են խմելու ջրատարի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքներ

Երանոսում ընթանում են խմելու ջրատարի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվում է խմելու ջրատարի ներքին ցանցը 12-րդ, 21-րդ փողոցներում եւ ջրատարի արտաքին ցանցը «Սարի ճանապարհ» կոչվող հատվածում։

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 42 միլիոն 598 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերի 25-ից եւ կավարտվեն այս տարվա ընթացքում։ Ծրագրով նախատեսված է Երանոսի խմելու ջրատարի արտաքին ցանցի հիմնանորոգում՝ 1300 գծամետր երկարությամբ եւ 12 եւ 21-րդ փողոցների ջրագծերի ներքին ցանցերի հիմնանորոգում՝ 500 մետր երկարությամբ։

Ծրագրի իրականացման արդյունքում Երանոսի խմելու ջրատարի արտաքին եւ ներքին ցանցերում նվազագույնի կհասցվեն ջրի կորուստները, իսկ գյուղի 300 տնտեսություններ կապահովվեն մշտական եւ մաքուր խմելու ջրի մատակարարմամբ։

Աղբյուրը՝   168.am