Կառավարությունը չորս ճանապարհահատվածների շինարարության համար ավելի քան 3 միլիարդ դրամ կհատկացնի

Կառավարությունը չորս ճանապարհահատվածների շինարարության համար ավելի քան 3 միլիարդ դրամ կհատկացնի

Կառավարությունը չորս ճանապարհահատվածների շինարարության համար ավելի քան 3 միլիարդ դրամ կհատկացնի: Այս մասին կառավարության նիստում ասաց  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Նրա խոսքով` այդ ճանապարհահատվածներից մեկը Տաթև-Աղվանի հայտնի ճանապարհի 3 կտորներից մեկն է, որտեղ  հասկանալի պատճառներով որոշում է կայացվել տեղադրել երրորդ շերտ, որպեսզի ճանապարհը կարողանա ծառայել նաև բեռնատար մեքենաների համար:

«Այսինքն` մենք  ծրագիրն ընդլայնում ենք: 13 կմ ճանապարհահատվածի շինարարության աշխատանքները  նախատեսվում է ավարտել հոկտեմբերին»,-ասաց նա:

Գնել Սանոսյանի խոսքով` մյուսը Տաթև-Աղվանի – Վերին Խոտանան գյուղի հատվածն է, որտեղ շրջանցիկ ճանապարհ է կառուցվում:

«Հաջորդը  Քաջարան-Մեղրի  8.2 կմ երկարությամբ հատվածն է, որի հիմնանորոգման աշխատանքները պետք  է ավարտվեն այս տարի: Մյուս ճանապարհահատվածը` Տավուշում 1.7 կմ  «Քոլագարի ճամբար » կոչվող հատվածն է»,-ասաց նախարարը` հավելելով, որ ընդհանուր առմամբ  3 միլիարդ 61 միլիոն դրամ է կազմում հատկացվող գումարը, որից  45 միլիոնը տեխնիկական հսկողության, մնացածը շինարարության համար է:

Աղբյուրը՝   armenpress.am