ԱՄՆ դեսպանը Սյունիքում հանդիպել է տեղահանված անձանց հետ

ԱՄՆ դեսպանը Սյունիքում հանդիպել է տեղահանված անձանց հետ

Սյունիքի մարզում դեսպան Թրեյսին հանդիպեց տեղահանված և սեպտեմբերի կեսերի հարձակումներից տուժած ընտանիքների ու անձանց հետ։

Քննարկվեցին մարզի բնակչության առաջ ծառացած մարտահրավերները ու հրատապ խնդիրների լուծման ուղիները։ Դեսպան Թրեյսին եղավ Ակներ գյուղում, որը տուժել էր հրետակոծությունից։ Հանդիպման ընթացքում նա ընդգծեց, որ Միացյալ Նահանգները շարունակում է աջակից լինել Հայաստանի ինքնիշխանությանը։