MAN Արմենիան ներկայացրել է նոր սերնդի MAN բեռնատարները

MAN Արմենիան ներկայացրել է նոր սերնդի MAN բեռնատարները

2022 թվականի սեպտեմբերի 16-ից 18-ը ARMENIA EXPO 2022 21-րդ ունիվերսալ տարածաշրջանային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումի շրջանակներում MAN Արմենիան անցկացրեց հայկական շուկայի համար նախատեսված MAN բեռնատարների նոր սերնդի հանդիսավոր շնորհանդեսը։

ARMENIA EXPO տարածաշրջանի գլխավոր ցուցահանդեսը վաղուց հաստատել է ամենախոշոր, ամենահեղինակավոր և նշանակալի իրադարձության դիրքերը ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի ձեռնարկատիրական կյանքում։

Հայկական շնորհանդեսին մասնակցել են MAN-ի 100-ից ավելի հաճախորդներ, գործընկերներ արտերկրից և մասնագիտացված մամուլի ներկայացուցիչներ։

MAN Truck & Bus SE ընկերության նոր սերնդի բեռնատարները հետևողականորեն ուղղված են բեռնափոխադրման ոլորտի փոփոխվող պահանջներին։

MAN բեռնատարների նոր սերնդի նախագիծը հանդիսանում է երկար տարիների ինտենսիվ աշխատանքի արդյունք, որտեղ անմիջականորեն ներգրավված են եղել 2100 աշխատակիցներ, այդ թվում 360 ինժեներներ, իսկ դիզայնի գործընթացին մասնակցել են 300 հաճախորդներ 16 երկրներից: Տեխնիկական բոլոր ճշգրտումները կատարելու և վերջնական տեսքին հասցնելու համար, նոր սերնդի բեռնատարներն անցել են փորձարկումների մոտ 4 միլիոն կմ ճանապարհ։

Սահմանելով չափորոշիչների բարձր մակարդակ՝ նոր սերնդի MAN բեռնատարներում ներդրվել են բազմաթիվ նորարարական և արդիական համակարգեր, որոնք նախագծվել և մշակվել են նորովի և հարմարացվել օգտագործողի պահանջներին։ Արդյունքում, ի տարբերություն նախորդ մոդելների, նոր սերնդի բեռնատարներն ավելի ապահով են ու անվտանգ:

Նոր դիզայն, վստահելի արժեքներ

Գործառնական և տեխնիկական նոր զարգացումների արդյունքում, նոր սերնդի MAN բեռնատարների արտաքինը նույնպես վերափոխվել է հիմնովին՝ պահպանելով մեկ առանձնահատկություն, այն է` MAN մեքենան պետք է միշտ ճանաչվի առաջին իսկ հայացքից: Չնայած անթերի արտաքին դիզայնին, նախագծողները կարեւոր նշանակություն են տվել մեքենաների ամրությանը, որը MAN-ի ամենակարեւոր առանձնահատկություններից է: MAN դիզայներները մեծ խնամքով աշխատել են նախորդ սերնդի մեքենաների արտաքին տեսքի արդիականացման և զարգացման վրա, ինչի արդյունքում նոր սերնդի բեռնատարները ստացել են ավելի տարբերվող, ժամանակակից և ֆունկցիոնալ լուծումներ:

Նոր խցիկներ՝ հարմարեցված վարորդների պահանջներին

Նոր սերնդի MAN բեռնատարների խցիկներն առանձնանում են իրենց հարմարավետությամբ և կառավարման մատչելիությամբ: Ղեկավարման ստեղներն օպտիմալ կերպով տեղակայված են այնպես, որ հնարավոր լինի հեշտությամբ հասնել դրանց վարման դիրքից: Ստեղների ճիշտ տեղաբաշխման և առավել ֆունկցիոնալության շնորհիվ վարորդը ավելի քիչ է ուշադրությունը շեղում ճանապարհից, ինչը նպաստում է անվտանգ երթեւեկությանը:

Նոր սերնդի բեռնատարների նախագծման գործընթացում առավել ուշադրություն է դարձվել այն հանգամանքի վրա, որ վարորդի համար խցիկը ծառայի թեˊ որպես աշխատավայր, և թեˊ բնակելի տարածք։

Նոր խցիկների նորամուծությունների և դիզայներական լուծումների համար ընկերությունը հիմնվել է փորձառու վարորդների դիտարկումների վրա։ Նախագծողները խորհրդակցել և ավելի քան 700 մասնագետների հետ և այցելել տասնյակ տեխսպասարկման կենտրոններ՝ հավաքագրելով բոլոր գաղափարներն ու առաջարկները:

Ինովացիոն SmartSelect համակարգ

Կառավարման սենսորային վահանակը և նրա հարմարեցված դիրքը բացառիկ նորույթ է բեռնատարների ոլորտում։ MAN SmartSelect համակարգը նախատեսված է նվազագույն շեղումներով ինտուիտիվ և արագ կիրառության համար ցանկացած ճանապարհային իրավիճակում։ Սենսորային վահանակի օգնությամբ կարելի է հեշտությամբ կառավարել MAN մուլտիմեդիա համակարգը։ Ամբողջովին թվայնացված 12.3 դյույմանոց բարձրակարգ, գունավոր էկրանը վարորդին փոխանցում է օպտիմալ տեղեկատվություն արտացոլման նոր եղանակով:

Փորձարկման փուլն անցած բոլոր վարորդների խոսքերով, այս համակարգը զգալի հեշտացնում է մեքենայի կառավարումը։

Հզոր և արդյունավետ շարժիչներ

MAN բեռնատարների նոր սերնդի համար արդիականացված շարժիչները, կատարյալ ներդաշնակությամբ աշխատելով տրանսմիսիոն բաղադրիչների հետ, նվազեցրել են արտանետումերի քանակը և ավելացրել վառելիքի խնայողությունը։ Այս արդիականացման ընթացքում MAN-ն ամբողջովին վերափոխել է իր «բեսթսելլեր» դարձած D26 մոդելը։ Բազմաթիվ աննշան բարելավումների շնորհիվ հնարավոր է դարձել նվազեցնել շարժիչի կշիռը մոտ 70 կիլոգրամով և ավելացնել վառելիքի խնայողությունը 8%-ով՝ համեմատած նախորդ սերնդակցի հետ:

Անվտանգության ինդիվիդուալ համակարգ

Դժվարանցանելի երթեւեկության ժամանակ անվտանգության համակարգը ազդանշանների օգնությամբ վերահսկում և վարորդին օգնում է պահպանել համապատասխան հեռավորություն դիմացի մեքենայից: Երթեւեկության գծերի փոփոխման օգնական համակարգի միջոցով, երբ վարորդը վերադասավորվում և փոխում է երթևեկության գիծը, համակարգը միացնում է թարթող լուսարձակները: Մեքենայի երթևեկելի գոտուց դուրս գալու պարագայում, վարորդը նախազգուշացնող ազդանշան է ստանում արագության վերահսկման համակարգից։

MAN EfficientCruise համակարգ

MAN EfficientCruise համակարգի միջոցով և GPS-ի օգնությամբ համակարգը հնարավորություն ունի վերլուծել ճանապարհը մինչեւ 3 կմ հեռավորությամբ և հաշվարկել ամենաարդյունավետ վարման մեխանիզմը՝ ավտոմատ կերպով ծրագրավորելով համակարգը խնայողության չափորոշիչներին համապատասխան: Այս համակարգը հնարավորություն է տալիս թեթևացնել նաև վարորդի ծանրաբեռնվածությունը և կենտրոնացումը:

Հաշվի առնելով MAN նոր սերնդի բեռնատարների նորամուծություններն ու առավելությունները՝ միանշանակ է, որ ընկերության մոդելային շարքը առաջատար դիրքում է և հստակ քայլերով շարունակում է նվաճել բեռնափոխադրումների ոլորտը:

Աղբյուրը՝   b24.am