Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան վերահաստատել են ISO 27001 և ISO 9001 հավաստագրերը

Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան վերահաստատել են ISO 27001 և ISO 9001 հավաստագրերը

AMX-ը (Հայաստանի ֆոնդային բորսան  և Կենտրոնական դեպոզիտարիան) հաջողությամբ վերահաստատել են ISO 27001:2015՝ տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի և ISO 9001:2013` որակի կառավարման համակարգի ստանդարտներին համապատասխանության հավաստագրերը։

ISO 27001 և ISO 9001 ստանդարտներին համապատասխանությունը վկայում են այն մասին, որ AMX-ը գործընկերներին և հաճախորդներին նոր լուծումներ ու ծառայություններ մատուցելիս, ապահովում են որակի և տեղեկատվության անվտանգության պահպանումը: Ծառայությունների ցանկը մեծ է՝ ցուցակում, ֆինանսական գործիքների առևտուր, գործարքների վերջնահաշվարկ, ակտիվների պահառություն, ռեեստրի վարում, կուտակային կենսաթոշակային համակարգի ադմինիստրավորում և այլն։

Ներդրողներին և ֆինանսական շուկային տրամադրվող ծառայություններն ու լուծումները մշակվում են՝ բորսայի ու դեպոզիտարիայի գործընկերների ու հաճախորդների պահանջները հաշվի առնելով։

AMX-ը հավատարիմ է մնում իր որդեգրած արժեքներին, այսպիսով, էապես ամրապնդելով դիրքերը Հայաստանի և միջազգային ֆինանսական համակարգերում:

AMX-ն առաջին անգամ հավաստագրում է անցել 2019 թվականին, և դրանից հետո հաջողությամբ անցել ամենամյա հսկողական աուդիտները` հաստատելով իր համապատասխանությունը ISO 27001:2015 և 9001:2013 միջազգային ստանդարտներին:

Հավաստագրման գործընթացին մասնակցել են ու իրենց ներդրումն են ունեցել բորսայի ու դեպոզիտարիայի բոլոր աշխատակիցները։ AMX ամբողջ թիմը իր բոլոր գործընթացներում որդեգրել է ISO 27001 և 9001 միջազգային ստանդարտներին համապատասխան պահանջները և մնում է հավատարիմ այդ աշխատելաոճին և սկզբունքներին։