Աստղաձորում կառուցվում է խմելու ջրատարի ներքին ցանց

Աստղաձորում կառուցվում է խմելու ջրատարի ներքին ցանց

ՀՀ Կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի թիվ 46,47,48 փողոցներում կառուցվում է  խմելու ջրատարի ներքին ցանց՝ 1 կիլոմետր ընդհանուր երկարությամբ։

Ծրագրի պայմանագրային  արժեքը կազմում է 14 միլիոն  դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ Կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրի իրականացման արդյունքում նվազագույնի կհասցվեն մատակարարվող ջրի կորուստները, իսկ վերոնշյալ փողոցների շուրջ 200 տնտեսությունների համար կբարելավվի ջրամատակարարումը, որն առայժմ կատարվում է երեք օրը մեկ հաճախականությամբ՝ մի քանի ժամով։Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերին եւ կավարտվեն այս տարվա ընթացքում։ Սեպտեմբերի 30-ի դրությամբ աշխատանքներն ավարտված են մոտ 30 տոկոսով։

Աղբյուրը՝   armenpress.am