Հայաստանի բնակչությանն անվտանգ և որակյալ սնունդի հասանելիությամբ ապահովման նպատակով ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Հայաստանի  բնակչությանն անվտանգ և որակյալ սնունդի հասանելիությամբ ապահովման նպատակով ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն և տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն և Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ կողմերի միջև համագործակցության շրջանակ ստեղծելու համար, որի նպատակը Հայաստանի ամբողջ բնակչությանն անվտանգ և որակյալ սնունդի հասանելիությամբ ապահովելն է։
Սա ձեռք կբերվի փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), ինչպես նաև փոքր ֆերմերային տնտեսությունների գիտելիքների կարողությունների մեջ ներդրումներ կատարելու միջոցով, ընդ որում՝ համագործակցության արդյունքը կլինի այն, որ պարենային արժեշղթաներում ընդգրկված մանր ֆերմերները և ՓՄՁ-ները կմեծացնեն իրենց գիտելիքները սեփական գործունեության շրջանակում սննդամթերքի անվտանգության նվազագույն չափորոշիչներն ապահովելու մասին։
Տիկին Սկաուն հույս է հայտնել, որ այս ուղղությամբ կատարված առաջին քայլը դրական արդյունքներ կապահովի հետագա նպատակային համագործակցության համար: Գեորգի Ավետիսյանը հավաստիացրել է, որ տեսչական մարմինը պատրաստ է ներդնել հասանելի բոլոր ռեսուրսները սննդամթերքի անվտանգության բնագավառում նշանակալի ձեռքբերումներ ունենալու և փոխգործակցության լայն ասպարեզ ապահովելու համար:
WFP Deputy Country Director and Officer-in-Charge, Ms. Nanna Skau and Head of the Food Safety Inspection Body of Armenia Georgi Avetisyan signed a Memorandum of Understanding to establish a framework for cooperation between the Parties to ensure that populations across the Republic of Armenia have access to safe and quality food.
This will be achieved through investing in the knowledge capacity of the SMEs and smallholder farmers, with the cooperation outcome being that smallholder farmers and SMEs along food value chains increase their knowledge of how to ensure that minimum food safety standards are assured in their operation.
Ms. Skau expressed hope that the first step taken in this direction will provide positive results for further purposeful cooperation. Georgi Avetisyan assured that the Inspection body is ready to invest all the available resources to achieve significant achievements in the field of food safety and ensure a wide field of cooperation.