Լարս անցակետում ավտոմեքենաների փոխադրումները վերադարձել են սովորական ռեժիմի

Լարս անցակետում ավտոմեքենաների փոխադրումները վերադարձել են սովորական ռեժիմի

Վրաց-ռուսական սահմանի Կազբեգի-Վերին Լարս անցակետում բեռնատարների և մարդատար ավտոմեքենաների փոխադրումները վերադարձել են սովորական ռեժիմի, «Ալիք մեդիայի» փոխանցմամբ` տեղեկացնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

Արդյունքում ամբողջությամբ վերականգնվել է վերջին օրերին ընդհատված տարանցիկ երթևեկությունը։ Ռուսաստանից Վրաստան եկող ճանապարհին երկար խցանումներն առաջացել են սեպտեմբերի 21-ից, երբ Պուտինի հայտարարած զորահավաքից հետո բազմաթիվ ռուսաստանցիներ փորձեցին հեռանալ երկրից։ 

Աղբյուրը՝   shabat.am