Ալիեւը հայտարարել է մինչեւ 2027 թվականը Եվրոպա գազի մատակարարումները կրկնապատկելու ծրագրերի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է մինչեւ 2027 թվականը Եվրոպա գազի մատակարարումները կրկնապատկելու ծրագրերի մասին։
2021 թվականին ադրբեջանական գազի արտահանումը կազմել է մոտ 19 միլիարդ խորանարդ մետր, որից 8,2 միլիարդը հասել է Եվրոպա։ Այս ցուցանիշը 40 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։
Ալիեւը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանը շուտով կդառնա դեպի Եվրոպա էլեկտրաէներգիայի հուսալի մատակարար։ Նախօրեին Ալիեւն ասել է, որ առաջիկա մի քանի տարիներին Ադրբեջանը կկրկնապատկի գազի մատակարարումները եպի եվրոպական երկրներ։
Աղբյուրը՝ news.am