2022թ. հունվար-օգոստոսին Հայաստանում արտահանումն աճել է 52.9%-ով

2022թ. հունվար-օգոստոսին Հայաստանում արտահանումն աճել է 52.9%-ով

2022թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 7,823.3 մլն ԱՄՆ դոլար։ 2021թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 56.2%-ով: 

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 1,976.7 մլն ԱՄՆ դոլարով:

2022թ. հունվար-օգոստոսին Հայաստանն արտահանել է 2,923.3 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 4,900.0 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման աճը կազմել է 52.9%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված աճը՝ 58.2%։

Աղբյուրը՝   b24.am