Օգոստոսի տվյալներով IT ոլորտում միջին աշխատավարձը մոտ 1,1 մլն դրամ է, որը շատ մոտ է եվրոպականին. Քերոբյան

Օգոստոսի տվյալներով IT ոլորտում միջին աշխատավարձը մոտ 1,1 մլն դրամ է, որը շատ մոտ է եվրոպականին. Քերոբյան

Օգոստոսի տվյալներով IT ոլորտի 24 հազար աշխատատեղերի միջին աշխատավարձը մոտ 1,1 մլն դրամ է, որն արդեն շատ մոտ է թե ամերիկյան, թե եվրոպական աշխատավարձներին, եւ այստեղ մենք արդեն դառնում ենք ավելի թանկ, քան Եվրոպան: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Հիմա մենք առաջարկել ենք ընկերություններին սեպտեմբեր-դեկտեմբերին եկամտային հարկի փոխհատուցում տրամադրել: Դա դեռ կառավարության որոշում չի»,-ասաց նա:

Անդրադառնալով գնաճի թեմային, նախարարն ասաց.

«Գնաճն, իհարկե, բարձր է, բայց եթե համեմատում ենք այլ երկրների հետ, մենք բավական լավ ենք դիրքավորված ընդհանուր ներկապնակում: Հարեւան Թուրքիայում 83 տոկոս է եղել սեպտեմբերի գնաճը, մեզ մոտ 10 տոկոս է: Դա համադրելի է եվրոպական երկրների, ԱՄՆ-ի հետ, այն դեպքում, երբ առաջ մեզ մոտ սովորաբար ավելի բարձր է եղել, քան զարգացած երկրներում»:

Աղբյուրը՝   news.am