Ռուսաստանում ավտոպահեստամասերի պակաս է առաջացել. դրանց արժեքը 35-65 տոկոսով բարձրացել է

Ռուսաստանում ավտոպահեստամասերի պակաս է առաջացել. դրանց արժեքը 35-65 տոկոսով բարձրացել է

Ավտոմոբիլային շուկայի ներկայացուցիչները պատմել են պահեստամասերի եւ ծախսվող նյութերի թանկացման մասին։ Բացի այդ, շատ դետալներ իսպառ բացակայում են շուկայում։ Ռուսաստանում չեն բավարարում դիմապակիները, թափքի մասերը, շարժիչները եւ սպառվող նյութերը, որոնց թվում՝ նավթի եւ վառելիքի ֆիլտրերը: Միեւնույն ժամանակ, ոչ բոլոր բաղադրիչները կարելի է ներմուծել երկիր զուգահեռ ներմուծման միջոցով։ Այդ կապակցությամբ ավտոմեքենաների սեփականատերերին առաջարկում են մեքենաները վերանորոգել օգտագործված պահեստամասերով, հայտնում է Motor-ը։

Կախված ապրանքանիշից՝ այս տարվա հունվարից Ռուսաստանում պահեստամասերի ինքնարժեքն աճել է 35-65 տոկոսով։ Այս միտումը կապված է երկրից եվրոպական արտադրողների հեռանալու, անկայուն փոխարժեքի, ինչպես նաեւ ավելի բարդ լոգիստիկայի հետ։ Զգալի դեֆիցիտ ունեցող ապրանքանիշներից են Ford-ը, Subaru-ն, Suzuki-ն, Renault-ն, ինչպես նաեւ Audi-ն, Mazda-ն եւ Volvo-ն: Հայտնի Kia Rio-ն եւ Hyundai Solaris-ը շարժիչի յուղի արժեքը բարձրացրել են 40 տոկոսով, արգելակային բարձիկներինը՝ 65 տոկոսով։

Սեպտեմբերի վերջին Lada Vesta-ի սեփականատերերին զգուշացրել են պահեստամասերի հնարավոր դեֆիցիտի մասին։ Միեւնույն ժամանակ, փորձագետները հայրենական բրենդը համարում են ամենահուսալին ներկա պահին։

Աղբյուրը՝   news.am