Ռեկորդային գնաճ Թուրքիայում

Ռեկորդային գնաճ Թուրքիայում

Թուրքիայում սեպտեմբերին գնաճը, ըստ պաշտոնական տվյալների, կազմել է տարեկան 83,45%: Ամենից շատ թանկացել են տրանսպորտային ծառայությունները, ինչպես նաև սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները։ 

Միաժամանակ, ըստ թուրք անկախ փորձագետների, Թուրքիայում գնաճը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ արդեն հասել է 186,27 տոկոսի:

Թուրքիայի Կենտրոնական բանկը դեկտեմբերից շարունակում է տոկոսադրույքների իջեցման քաղաքականությունը՝ չնայած սպառողական գների աճին և ազգային արժույթի արժեզրկմանը։ Տարեսկզբից լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվել է ավելի քան 50%-ով։

Աղբյուրը՝   panorama.am