BigStory VC-ն հայտնել է նոր ներդրումների մասին

BigStory VC-ն հայտնել է նոր ներդրումների մասին

Հայ հիմնադիրների կողմից ստեղծված BigStory VC վենչուրային հիմնադրամի պորտֆոլիոյում ընդգրկվել է ևս երկու հայկական ծագում ունեցող ստարտափ՝ Prelaunch.com-ը և Stylebit-ը։

«Մենք ներդրում ենք անում, միայն երբ հավատում ենք, որ իդեան աշխարհի մակարդակով մրցակցային է, կարող է մեծ բան դառնալ և նրա հետևում լայն աշխարհայացքով, նպատակասլաց, կարգապահ թիմ է։ Ամենաուրախանալին այն է, որ այսպիսի թիմերը արագ տեմպով շատանում են Հայաստանում»,- նշել է Բաղդասարյանը։

Prelaunch.com-ը հարթակ է, որը հնարավորություն է տալիս ստարտափներին փորձարկել գաղափարի կենսունակությունն ու պահանջարկը՝ իրական օգտագործողների կարծիքների ու արձագանքի հիման վրա։ 

Stylebit.io-ն թույլ է տալիս ինտեգրել դիզայն համակարգը միացյալ աշխատանքային հոսքում և միաժամանակ աշխատելու հնարավորություն տալ ամբողջ թիմին։

Այս ներդրումից հետո Big Story-ի ներդրումային պորտֆելը հասավ 9 ստարտափի, որոնց թվում են Docus, Zoomerang, BlueQubit, Sleep Doctor, WildLearner, ProdMap, Mythrill ընկերությունները։

Նախորդ տարի Krisp-ի համահիմնադիրներ Դավիթ Բաղդասարյանը, Արտավազդ Մինասյանը եւ Podcastle AI-ի հիմնադիր ու գործադիր տնօրեն Արտո Երիցյանը հայտնել էին BigStory VC վենչուրային հիմնադրամ հիմնելու մասին, որն առաջիկա երկու տարվա ընթացքում $10 մլն կներդնի մոտ 24 հայկական ստարտափներում։

Աղբյուրը՝   armenpress.am