Հայաստանի հետ առեւտրատնտեսական համագործակցությունը սրընթաց աճ է ցուցադրում. Սերգեյ Լավրով

Գոհունակությամբ փաստում եմ, որ ռուս-հայկական առեւտրատնտեսական եւ ներդրումային համագործակցությունը վերջին ամիսներին սրընթաց աճ է ցուցադրում։ Զգալի է ավանդ է ներդնում ինտեգրացիոն պոտենցիալի համատեղ իրագործումը ԵԱՏՄ-ի շրջանակում։ Այս մասին նշվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ «EXPO-RUSSIA ARMENIA – 2022» Միջազգային 9-րդ արդյունաբերական ցուցահանդեսի եւ երեւանյան 7-րդ բիզնես-համաժողովի մասնակիցներին հասցեագրված ուղերձում։
Ուղերձում, որն ընթերցել է Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, նաեւ նշվել է.
«Խորհրդանշական է, որ «EXPO-RUSSIA ARMENIA – 2022» Միջազգային 9-րդ արդյունաբերական ցուցահանդեսը եւ երեւանյան 7-րդ բիզնես-համաժողովը տեղի են ունենում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի տարեթվին։ Ձեր գործնական հավաքն օրգանապես լրացնում է երկկողմ գործնական կոոպերացման խթանմանն ուղղված ջանքերը։ Համոզված եմ, որ միջոցառումը կնպաստի նոր հեռանկարային նախագծերի գործարկմանը՝ ի բարօրություն Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդների»։