Թուրքիայի և ՌԴ-ի Կենտրոնական բանկերը քննարկել են ռուսական «Միր» համակարգի փոխարեն թուրքականի օգտագործման հարցը Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝

Թուրքիայի և ՌԴ-ի Կենտրոնական բանկերը քննարկել են ռուսական «Միր» համակարգի փոխարեն թուրքականի օգտագործման հարցը  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝

ուսական «Միր» վճարային համակարգին որպես այլընտրանք՝ Մոսկվան ու Անկարան քննարկում են թուրքական Troy վճարային համակարգի օգտագործման հնարավորությունը։ 

Այժմ քննարկում են երկու երկրների Կենտրոնական բանկերը։ Հաղորդվում է, որ ՌԴ-ի և Թուրքիայի Կենտրոնական բանկերի ներկայացուցիչները հոկտեմբերի 4-ին հանդիպում են անցկացրել։ Կողմերն առաջընթացի են հասել Troy համակարգի օգտագործման հարցում։

«ՌԴ ԿԲ-ի հավանությամբ ռուսական բանկերը, որոնք ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ չեն, կընդունեն  Troy կամ հաշիվներ կբացեն Ռուսաստանում աշխատող թուրքական բանկերում ու կստանան քարտ, որն ինտեգրված է  Troy համակարգում։ Ռուս զբոսաշրջիկները կարող են այդ քարտերով Թուրքիայում գնումներ կատարել»,- գրում է լրատվամիջոցը։

Քննարկվում է նաև տարբերակ, որի միջոցով զբոսաշրջիկները կարող են իրենց երկրից վճարել կացարանի ու տրանսպորտի համար օնլայն համակարգով։ 2022 թվականի մարտի դրությամբ՝ շրջանառության մեջ ավելի քան 12 միլիոն Troy քարտ կա։ Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական պետական ու մասնավոր բանկերը հրաժարվել էին ռուսական «Միր» վճարային համակարգից ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով։ Այնուհետև տեղեկություններ տարածվեցին, որ թուրքական կողմն արդեն մի շարք այլընտրանքներ է առաջարկել ֆինանսական գործողությունների իրականացման համար, որոնցից մեկը նոր բանկի ստեղծումն է, և այն կախված չի լինելու ԱՄՆ-ի ու ԵՄ-ի պատժամիջոցների ճնշումից։

Աղբյուրը՝   factor.am