ԱԶԲ-ն կշարունակի օգնել Հայաստանին

ԱԶԲ-ն կշարունակի օգնել Հայաստանին

Հայաստանի կանաչ տնտեսության անցմանն աջակցելու նպատակով ԱԶԲ-ն օգնում է կառավարությանը ձևակերպել կանաչ տնտեսության քաղաքականությունը։ ԱԶԲ-ի Տնօրենների խորհրդի կողմից այս տարի դիտարկվելիք՝ քաղաքականության վրա հիմնված վարկի միջոցով բանկը կօգնի Հայաստանին համապատասխանեցնել իր տնտեսական և ֆինանսական քաղաքականության գործիքները  երկրի՝ կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության թիրախներին։ Այս մասին հայտնում են Ասիական Զարգացման բանկից՝ մանրամասնելով, որ հարցը քննարկվել է այսօր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱԶԲ նախագահ Մասացուգու Ասակավանհետ  առցանց հանդպման ընթացքում։

«Ավելի քան 17 տարի է, ինչ սերտ գործընկերությամբ աշխատել ենք Հայաստանի հետ՝ տնտեսությունը դիվերսիֆիկացնելու և հայաստանցիների կյանքը բարելավելու նպատակով»,-ասել է  պրն Ասակավան։

ԱԶԲ-ի փոխանցմամբ,  նա նշել է, որ բանկը կշարունակի ներդրումներ կատարել առաջնահերթ ենթակառուցվածքներում և բարելավել հիմնական հանրային  ծառայությունները, միաժամանակ աջակցություն ցուցաբերելով տարածաշրջանային համագործակցությանը, մասնավոր հատվածի զարգացմանը, և կշարունակի օգնել Հայաստանին՝ կլիմայի ոլորտի իր թիրախային ցուցանիշներին հասնելու հարցում։

Հայաստանի կանաչ տնտեսության անցմանն աջակցելու նպատակով ԱԶԲ-ն օգնում է կառավարությանը ձևակերպել կանաչ տնտեսության քաղաքականությունը։ ԱԶԲ-ի Տնօրենների խորհրդի կողմից այս տարի դիտարկվելիք՝ քաղաքականության վրա հիմնված վարկի միջոցով բանկը կօգնի Հայաստանին համապատասխանեցնել իր տնտեսական և ֆինանսական քաղաքականության գործիքները  երկրի՝ կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության թիրախներին։ 

ԱԶԲ-ը պատրաստում է 2024–2028 թվականների համար Հայաստանի հետ նոր «երկրի գործընկերության ռազմավարություն» (ԵԳՌ), որը սերտորեն կհամապատասխանեցվի կառավարության առաջնահերթություններին և այլ առաջնահերթությունների հետ մեկտեղ՝ կաջակցի երկրի կլիմայի փոփոխության օրակարգին։   

Աղբյուրը՝   panorama.am