Մեկ տարում բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 5.4% և 36.2%-ով

Մեկ տարում բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 5.4% և 36.2%-ով

2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 8.1%, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ 0.6% գնաճ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ գրանցվել է ոչ պարենային ապրանքների 0.2-1.0% գնաճ, այդ թվում, գնաճի համեմատաբար բարձր ցուցանիշնարձանագրվել է ք. Վաղարշապատում: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.7%-ով:

2022թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 0.2% և 0.6% գնանկում: 2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 5.4% և 36.2%-ով, իսկ 2021թ. դեկտեմբերի համեմատ`0.2% և 29.1%-ով:

Աղբյուրը՝   panorama.am