Խորվաթիան ակնկալում է հունվարի 1-ից Շենգենյան գոտու մաս կազմել

Խորվաթիան ակնկալում է հունվարի 1-ից Շենգենյան գոտու մաս կազմել

Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը հայտարարել է, որ երկիրն ակնկալում է, որ մինչեւ տարվա վերջ հաղթահարած կլինի Եվրամիության առանց վիզայի գոտուն միանալու վերջին պաշտոնական խոչընդոտները:

Բալկանյան պետությունը ձգտում է միանալ, այսպես կոչված, Շենգենյան գոտուն, որպեսզի զարգանա զբոսաշրջությունից կախված իր տնտեսությունը՝ դյուրացնելով ճանապարհորդությունն ավելի քան 10 միլիոն եվրոպացիների համար, ովքեր ամեն տարի այցելում են Խորվաթիա:

Խորվաթիան կատարել է բավարարել է չափանիշներն ու պատրաստ է այս հարցի վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ տալ բոլոր ցանկացողներին, որպեսզի կարողանա հունվարի 1-ից Շենգեն գոտու մաս կազմել»,- ասել է Պլենկովիչը։

Նրա խոսքով, Խորվաթիայի պատրաստակամությունը գնահատելուց հետո, ինչպիսիք են սահմանների պաշտպանությունը եւ ներգաղթի վերահսկումը, ակնկալվում է, որ Եվրոպական խորհրդարանի համապատասխան հանձնաժողովը, առաջիկա շաբաթներին, դրական եզրակացություն կտա: Վերջնական որոշումը կայացնում է ԵՄ Արդարադատության եւ ներքին գործերի խորհուրդը։

Պլենկովիչը նշել է նաեւ, որ իր կառավարությունն աջակցում է ԵՄ անդամ մյուս պետությունների՝  Բուլղարիային եւ Ռումինիային՝ Խորվաթիայի հետ միաժամանակ աշխարհի խոշորագույն առանց վիզայի ռեժիմին միանալու ջանքերին:

Աղբյուրը՝   news.am