Իրանը եւ Կենտրոնական Ասիայի երկրները տարանցիկ համագործակցության փաստաթուղթ են ստորագրել
Իրանը եւ Կենտրոնական Ասիայի երկրները տարանցիկ համագործակցության վերաբերյալ առաջին հանդիպման արդյունքներով փաստաթուղթ են ստորագրել, հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։
Իրանի եւ Կենտրոնական Ասիայի երկրներ Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի միջեւ երկօրյա հանդիպումներից հետո ներկայացուցիչների միջեւ ստորագրվել է Իրանի հետ տարանցիկ համագործակցության մասին փաստաթուղթ։ Իրանի Ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի խոսքով, նման հանդիպումներ կանցկացվեն 6 ամիսը մեկ։
Հանդիպման մասնակից պետությունները համաձայնություն են ձեռք բերել միմյանց միջեւ տարանցման ոլորտի զարգացման, տարանցիկ մաքսատուրքերի միավորման եւ բեռնատարների վարորդների համար տարեկան վիզաների տրամադրման շուրջ։
«Համապատասխանաբար, փաստաթղթի հիման վրա օրակարգում է դրվել տարածաշրջանում տարանցման ոլորտի խթանումը։ Նախկին համատեղ գործունեությանը համապատասխան՝ մարզի կարողություններն աճել են 60 տոկոսով»,- հավելել է նախարարը։
Աղբյուրը՝ news.am