ՀԷԿ-երի արտադրությունը 10.9%-ով նվազել է

ՀԷԿ-երի արտադրությունը 10.9%-ով նվազել է

Այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 5 մլրդ 867.6 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 16.6%-ով։

Հայաստանի ատոմային էլեկտրական կայանը (ՀԱԷԿ) 8 ամիսներին արտադրել է 1 մլրդ 690.6 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ 2021թ-ի հունվար-օգոստոսի համեմատ աճելով 36.6%-ով։

Նշված ժամանակահատվածում 54.6%-ով ավելացել է հողմային էներգիայի արտադրությունը՝ կազմելով 1.3 մլն կՎտ ժամ, ՋԷԿ-երի արտադրությունը` 22.8% (2 520.2 մլն.)։

Դրան զուգահեռ այս տարվա ութ ամիսներին 10.9%-ով նվազել է ՀԷԿ-երի արտադրությունը՝ կազմելով  1 497.9 մլն կՎտ ժամ։

Ինչ վերաբերում է արևային էներգիային, ապա այս տարվա հունվար-օգոստոսին արևային էլեկտրակայաններն արտադրել են 157.6  մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ 2021 թվականին նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2.7 անգամ:

Աղբյուրը՝   panorama.am